20:06  ,  3 սեպտեմբերի, 2021

Երեւանի «Ալաշկերտի» նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» կազմը համալրել է փորձառու սերբ կիսապաշտպան Մարկո Միլինկովիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նա հանդես է եկել Սերբիայի «Բորաց», Սլովակիայի «Կոշիցե» և «Սլովան» ակումբներում, իսկ նախորդ տարիներն անցկացրել է Թուրքիայի առաջնությունում` խաղալով նաև տեղի Սուպերլիգայի ակումբներում:

Պրոֆեսիոնալ կարիերայում Մարկո Միլինկովիչը անցկացրել է ավելի քան 400 հանդիպում` դառնալով 75 գոլի և 60 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Ալաշկերտի» նորեկը ներկայացրել է Սերբիայի ազգային (1 խաղ) և երիտասարդական (6 խաղ, 3 գոլ) հավաքականները:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» դուրս է եկել ՈւԵՖԱ–ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։

Կոնֆերենցիաների լիգա, «Ալաշկերտի» խաղացանկը

Առաջին տուր

«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ» (սեպտեմբերի 14, Երեւանի ժամանակով 18։30-ին)

Երկրորդ տուր

«Ալաշկերտ» - ՀԻԿ (սեպտեմբերի 30, 20:45-ին)

Երրորդ տուր

«Ալաշկերտ» - ԼԱՍԿ (հոկտեմբերի 21, 20:45)

Չորրորդ տուր

ԼԱՍԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 4, 20:45)

5-րդ տուր

ՀԻԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 25, 23:00)

6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Մաքաբի Թել Ավիվ» (դեկտեմբերի 9, 20:45)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում