14:37  ,  29 օգոստոսի, 2021

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպմանը մեկնելուց առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը չարտերային ուղերթով Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե կմեկնի օգոստոսի 30-ի առավոտյան: Արտասահմանում հանդես եկող մի քանի խաղացողներ ազգային թիմին կմիանան Սկոպյեում:

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում