17:22  ,  14 օգոստոսի, 2021

ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդի» վստահ մեկնարկը, Ֆերնանդեշի հեթ-տրիկը, Պոգբայի ռեկորդը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում: Պրեմիեր լիգայի առաջին տուրում մանչեսթերցիներն ընդունեցին «Լիդսին» և հաղթեցին 5:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, իսկ ֆրանսիացի Պոլ Պոգբան կատարեց 4 գոլային փոխանցում: 

28-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայի մեկ խաղում կատարում է 4 գոլային փոխանցում: Նա նաև դարձավ 7-րդ խաղացողը, որը գրանցում է այդպիսի ցուցանիշ: Նախկինում Պրեմիեր լիգայի մեկ խաղում 4 գոլային փոխանցում կատարել էին Դենիս Բերգկամպը, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Սեսկ Ֆաբրեգասը, Էմանուել Ադեբայորը, Սանտի Կասորլան և Հարի Քեյնը, հայտնում է Opta-ն:

75-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, որը նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց թիմի նորեկ, Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանին:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս»՝ 5:1 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 30, 54, 60, Մեյսոն Գրինվուդ, 52, Ֆրեդ, 68 – Լյուկ Այլինգ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով