16:19  ,  14 օգոստոսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է Ռաֆայել Վարանին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լիդսի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է թիմի նորեկին:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի ամառ: Անգլիական ակումբում ֆրանսիացին հանդես կգա 19 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Վարանը 2011 թվականին ֆրանսիական «Լանսից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 360 հանդիպում ու նվաճել 18 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English