Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է (63 կգ):
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում անցկացվող արարողությունն առանց հանդիսականների է:
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի դրոշակակիրներն էին Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հովհաննես Բաչկովը դարձել է բրոնզե մեդալակիր: Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե և 69-րդն է մեդալային հաշվարկում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի