10:30  ,  27 հոկտեմբերի, 2026

«Ոսկե գնդակ»․ Լավագույն տասնյակը

Ֆրանսիական France Football-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում լավագույն տասնյակը։

Մրցանակին արժանացել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող, անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիր Հարի Քեյնը։ Անցած մրցաշրջանում նա «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հետ մասնակցել է 65 հանդիպման, խփել է 73 գոլ։

  1. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
  2. Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա)
  3. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
  4. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի» / «Բարսելոնա», Իսպանիա)
  5. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)
  6. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան)
  7. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  8. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  9. Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)
  10. Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Իսպանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news