Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ):
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի դրոշակակիրներն էին Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով միջոցառումը կանցկացվի առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հովհաննես Բաչկովը դարձել էր բրոնզե մեդալակիր: Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե և մրցումային վերջին օրվանից առաջ 69-րդն է մեդալային հաշվարկում:
Ֆոտո՝ Reuters
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի