22:31  ,  8 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդն» ավելացված ժամանակում 2 գոլ խփեց եւ խուսափեց պարտությունից՝ 4:4 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Աստոն Վիլայի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4։

Առաջին երկու գոլերը հյուրերը խփեցին 2-րդ եւ  4-րդ րոպեներին։ Մանչեսթերյան թիմը Պրեմիեր լիգայում հակառեկորդ գրանցեց՝ երկու գոլ բաց թողնելով առաջին չորս րոպեում։

Մինչեւ ընդմիջում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը եւս երկու գոլ խփեց:

Ավելացված ժամանակում մանչեսթերյան թիմին հաջողվեց երկու գոլ խփել։

«Աստոն Վիլան» 13 միավորով 10-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 8 միավոր եւ 18-րդն է։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 4:4 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 16, 11մ, Յուրի Տիլեմանս, 44, Ջոշուա Զիրկզեե, 90+2, Պատրիկ Դորգու, 90+6  - Ալիսոն, 2, Նիկոլաս Ջեքսոն, 4, Ջոն Մաքգին, 48, 11մ, Լեոն Գորեցկա, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print