19:14  ,  6 օգոստոսի, 2021

«Նորավանքն» ավելացված ժամանակում խփեց հաղթական գոլը «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնության երկրորդ տուրում նորեկ «Նորավանքն» ընդունեց «Փյունիկին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում։ «Նորավանքի» գանացի պաշտպան Սիմոն Օբոնդեի հարվածից հետո գնդակը «Փյունիկի» պաշտպան Սերոբ Գրիգորյանից անդրադարձով հայտնվեց դարպասում։

«Փյունիկը» 3 միավորով երրորդն է, «Նորավանքը» նույնքան միավորով 6–րդն է։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

Օգոստոսի 6

«Նորավանք» - «Փյունիկ»՝ 2։1

Բենջամին Տեչիե, 25, Սերոբ Գրիգորյան, ինքնագոլ, 90+2 – Հովհաննես Հարությունյան, 45+8

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 0։0 (ընթանում է առաջին խաղակեսը)

Օգոստոսի 7

 «Ուրարտու» - «Սևան»՝ 20:00 («Ուրարտու» մարզադաշտ)

Օգոստոսի 8

«Վան» - «Արարատ»՝ 17:00 (Չարենցավանի քաղաքային ստադիոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում