16:01  ,  5 օգոստոսի, 2021

Օլիմպիական խաղերի պատմության առաջին չեմպիոնը կարատեում (ֆոտո)

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց կարատեի մրցում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կարատեի կանանց կատա մրցաձևում չեմպիոնի տիտղոսը նվաճեց իսպոնուհի Սանդրա Սանչեսը: Եզրափակիչում 39-ամյա մարզուհին ուժեղ գտնվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Կիեու Սիմիձուից: Սանչեսը հավաքեց 28,06 միավոր, իս նրա մրցակիցը՝ 27,88:

Բրոնզե մեդալակիր դարձան Հոնկոնգը ներկայացնող Լաու Գրեյսը և իտալուհի Վիվիանա Բոտարոն:

Հիշեցնենք, որ կարատեն 2015 թվականին է ընդգկվել օլիմպիական ծրագրում: Տոկիո-2020-ում առաջին անգամ անցկացվում են նաև սերֆինգ, սպորտային ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերի մրցումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս