16:01 5 օգոստոսի, 2021Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց կարատեի մրցում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կարատեի կանանց կատա մրցաձևում չեմպիոնի տիտղոսը նվաճեց իսպոնուհի Սանդրա Սանչեսը: Եզրափակիչում 39-ամյա մարզուհին ուժեղ գտնվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Կիեու Սիմիձուից: Սանչեսը հավաքեց 28,06 միավոր, իս նրա մրցակիցը՝ 27,88:
Բրոնզե մեդալակիր դարձան Հոնկոնգը ներկայացնող Լաու Գրեյսը և իտալուհի Վիվիանա Բոտարոն:
Հիշեցնենք, որ կարատեն 2015 թվականին է ընդգկվել օլիմպիական ծրագրում: Տոկիո-2020-ում առաջին անգամ անցկացվում են նաև սերֆինգ, սպորտային ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերի մրցումները:
Sandra Sanchez has won the first #Karate #gold medal in #Olympics sports history at #Tokyo2020 #UnitedByEmotion | #StrongerTogether pic.twitter.com/1ej0C6Kh98
— #Tokyo2020 (@Tokyo2020) August 5, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.