09:09  ,  30 հուլիսի, 2021

Մենարկում է ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնությունը

Ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնությունը կմեկնարկի հուլիսի 30-ին:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին խաղում առաջնության նորեկներից ԲԿՄԱ-ն կընդունի Երևանի «Փյունիկին»:

Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտն» առաջին տուրում կմրցի նախորդ 2 առաջնությունների հաղթող «Արարատ-Արմենիայի» հետ:

Առաջին տուրի մյուս զույգերն են՝ «Ուրարտու» - «Նորավանք», «Սևան» - «Վան», «Արարատ» - «Նոա»:

10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

Հուլիսի 30

ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ ժամը 19:00-ին (Ֆուտբոլի ակադեմիա)

Օգոստոսի 1

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 17:00 («Նաիրի» ստադիոն)

«Ուրարտու» - «Նորավանք»՝ 20:00 («Ուրարտու» մարզադաշտ)

Օգոստոսի 2

«Սևան» - «Վան»՝ 17:00 («Նաիրի» ստադիոն)

«Արարատ» - «Նոա»՝ 19:00 («Հանրապետական» ստադիոն)

Ֆոտո՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում