15:03  ,  29 հուլիսի, 2021

Ջոկովիչը երրորդ անգամ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա առավելության հասավ ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ՝ 6։2, 6։0։

Ջոկովիչը մենախաղում տարավ 13-րդ հաղթանակն Օլիմպիական խաղերում եւ այդ ցուցանիշով հավասարվեց ռեկորդակիր, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

Ջոկովիչը միակ թենիսիստն է, որը երրորդ անգամ դուրս է գալիս Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ մենախաղում՝ Պեկին-2008-ից եւ Լոնդոն-2012-ից հետո։

Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ ֆրանսիացի ժերեմի Շարդիի դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցի Կարեն Խաչանովն ու իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան, որը 1 ժամ 42 րոպեում պարտության մատնեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին՝ 6։2, 7։6 (7։5)։

Կարեն Խաչանովը 7:6 (7:4), 4:6, 6:3 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Ուգո Ումբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով