16:16  ,  27 հուլիսի, 2021

Օլիմպիական չեմպիոնուհին անպարկեշտ բառ է օգտագործել ուղիղ եթերում

Ավստրալացի լողորդ Կեյլի Մակիոունը բուռն է արձագանքել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կանանց 100 մետր թիկնալողում տարած հաղթանակին:

Լրագրողն օլիմպիական չեմպիոնին հարցրել է, թե ինչ նա կցանկանար փոխանցել իր ընտանիքին: Մակիոունն անպարկեշ արտահայտություն է արել («Այո, #####»), ինչից հետո փակել է բերանը, փոխանցում է NDTV Sports-ը:

Հիշեցնենք, որ Կեյլի Մակիոունը 100 մետր թիկնալողում հաղթել էր օլիմպիական ռեկորդով՝ 57,47 վայրկյան: Օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել կանադացի Կայլի Մասը (57,72), իսկ ամերիկուհի Ռիգան Սմիթը (58,05) զբաղեցրել էր երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ