16:16 27 հուլիսի, 2021Ավստրալացի լողորդ Կեյլի Մակիոունը բուռն է արձագանքել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կանանց 100 մետր թիկնալողում տարած հաղթանակին:
Լրագրողն օլիմպիական չեմպիոնին հարցրել է, թե ինչ նա կցանկանար փոխանցել իր ընտանիքին: Մակիոունն անպարկեշ արտահայտություն է արել («Այո, #####»), ինչից հետո փակել է բերանը, փոխանցում է NDTV Sports-ը:
Հիշեցնենք, որ Կեյլի Մակիոունը 100 մետր թիկնալողում հաղթել էր օլիմպիական ռեկորդով՝ 57,47 վայրկյան: Օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել կանադացի Կայլի Մասը (57,72), իսկ ամերիկուհի Ռիգան Սմիթը (58,05) զբաղեցրել էր երրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.