Morocco’s Youness Baalla tried to bite the ear of New Zealand’s David Nyika!!! #Boxing #Tokyo2020 pic.twitter.com/N6LJIqjb6S
— Ben Damon (@ben_damon) July 27, 2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի գերծանր քաշային կարգի մենամարտում մարոկկացի Յունես Բաալան կծել է Նոր Զելանդիան ներկայացնող Դավիդ Նիկեին: Միջադեպը տեղի է ունեցել երրորդ ռաունդում: Ռինգի մրցավարը չի արձագանքել տեղի ունեցածին:
Այդ մենամարտում Յունես Բաալան պարտություն է կրել ու լքել պայքարը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ:
Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) մեկնարկային մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող 28-ամյա Ջալալ Յաֆային ու ավարտել ելույթը:
Արման Դարչինյանը (75 կգ) հուլիսի 29-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի սլովակ Անդրեյ Շեմեզի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում