16:45 27 հուլիսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի գերծանր քաշային կարգի մենամարտում մարոկկացի Յունես Բաալան կծել է Նոր Զելանդիան ներկայացնող Դավիդ Նիկեին: Միջադեպը տեղի է ունեցել երրորդ ռաունդում: Ռինգի մրցավարը չի արձագանքել տեղի ունեցածին:
Այդ մենամարտում Յունես Բաալան պարտություն է կրել ու լքել պայքարը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ:
Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) մեկնարկային մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող 28-ամյա Ջալալ Յաֆային ու ավարտել ելույթը:
Արման Դարչինյանը (75 կգ) հուլիսի 29-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի սլովակ Անդրեյ Շեմեզի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.