17:06  ,  26 հուլիսի, 2021

Տոկիո–2020. Արթուր Դալալոյանը Ռուսաստանի թիմի կազմում՝ օլիմպիական չեմպիոն

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը թիմային բազմամարտում։

Չեմպիոններ դարձան Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին եւ Նիկիտա Նագորնին, որոնք վաստակեցին 262,500 միավոր։

Փոխչեմպիոն դարձավ Ճապոնիայի թիմը։ Երրորդ տեղը գրավեցին չինացիները։

2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը գրավել էր երկրորդ տեղը։ Ռուսաստանը 25 տարի այս մրցաձեւում չէր դարձել չեմպիոն։

Ռուսաստանը Տոկիոյի Խաղերում ներկայացված է 33 մարզաձեւում՝ 335 մարզիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով