16:02  ,  30 հոկտեմբերի, 2026

Գեւորգ Թադեւոսյան. Աշխարհի առաջնության բրոնզե մեդալն ինձ համար շատ կարեւոր է

Այս մեդալն ինձ համար շատ կարեւոր է եւ ոգեւորող: Կփորձեմ հետագայում փոխել մեդալիս գույնը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում իմ հաղթանակում ինձ շատ օգնեցին թիմի տղաները:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը:

Ղազախստանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գեւորգ Թադեւոսյանն իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում:

87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գեւորգ Թադեւոսյանը 4:1 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովին:

«Շատ լավ էի տրամադրված այս աշխարհի աառջնությանը: Մեծ աշխատանքն էինք կատարել թիմով, մարզիչների հետ:

Կառանձնացնեմ առաջին գոտեմարտս, որտեղ մրցում էի ռուս ըմբիշի հետ: Շատ ուժեղ մրցակից էր: Գոտեմարտը վատ ընթացավ սկզբնամասում, բայց հետո կարողացա հետ բերել եւ հաղթել: Կիսաեզրափակիչում Իրանի ներկայացուցիչի հետ սխալներ թույլ տվեցի, այդ պատճառով պարտվեցի: Շատ էի ուզում հաղթել:  

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում թիմի տղաները ֆիզիկապես եւ հոգեպես ինձ շատ լավ տրամադրեցին, պատրաստեցին: Մրցագորգում մարզիչների կողմից տրված առաջադրանքներն անելով հաղթանակի հասա:

Այս մեդալն ինձ համար շատ կարեոր եւ ոգեւորող, չնայած բրոնզե մեդալ է, բայց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է: Կփորձեմ հետագայում մեդալի գույնը փոխել եւ ավելի մեծ նվաճումներ ունենալ»,- ասաց Գեւորգ Թադեւոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news