17:06 26 հուլիսի, 2021Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը թիմային բազմամարտում։
Չեմպիոններ դարձան Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին եւ Նիկիտա Նագորնին, որոնք վաստակեցին 262,500 միավոր։
Փոխչեմպիոն դարձավ Ճապոնիայի թիմը։ Երրորդ տեղը գրավեցին չինացիները։
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը գրավել էր երկրորդ տեղը։ Ռուսաստանը 25 տարի այս մրցաձեւում չէր դարձել չեմպիոն։
Ռուսաստանը Տոկիոյի Խաղերում ներկայացված է 33 մարզաձեւում՝ 335 մարզիկ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.