13:56  ,  26 հուլիսի, 2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկին միացել են 2 լեգեոնականներ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքին» միացել են 2 լեգեոնականներ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը պայմանագիր է ստորագրել 28-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Էբերտ Կարդոսոյի և սերբ կենտրոնական պաշտպան Իգոր Զոնիչի հետ։

Իգոր Զոնիչը նախկինում հանդես է եկել սերբական «Պարտիզան», «Նապրեդակ», «Ռադ», ուզբեկական «ԱԳՄԿ Ալմալիկ» և Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» ֆուտբոլային ամումբներում։ Նրա նախորդ ակումբը եղել է Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Նապրեդակը»:

Էբերտ Կարդոսոն բրազիլական «Ինտերնասիոնալի» սան է։ Հանդես է եկել նաև ուկրաինական «Ստալ», բուլղարական Պլովդիվի «Բոտև», հայկական «Ուրարտու» և «Վան» ակումբներում։ Նրա նախորդ ակումբը եղել է Խարկովի «Մետալիստը» ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում