Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի առաջին տուրում Սլովենիայի հավաքականը 118:100 հաշվով (24:32, 18:30, 24:26, 34:30) հաղթել է արգենտինացիներին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկյան «Դալասի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը, որը Սլովենիայի հավաքականի կազմում վաստակել է 48 միավոր:
Առաջին ու երկրորդ քառորդում 22-ամյա բասկետբոլիստը հավաքել է 31 միավոր: Դա ռեկորդային ցուցանիշ է Օլիմպիական խաղերի առաջին կեսում միավորների ցուցանիշով, hաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը:
Օլիմպիական խաղերում միավորների ռեկորդը պատկանում է բրազիլացի Օսկար Շմիդտին, որը 1988-ին 55 միավոր է հավաքել Իսպանիայի հավաքականի դեմ խաղում:
Լուկա Դոնչիչն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի