11:57  ,  24 հուլիսի, 2021

Տոկիո-2020-ի առաջին չեմպիոնը՝ օլիմպիական ռեկորդով (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել է Չինաստանի հավաքականը:

Հրաձգության կանանց մրցաշարի 10մ օդամղիչ հրացան վարժությունում օլիմպիական չեմպիոն է դարձել Յան Ցյանը: Նա հավաքել է 251,8 միավոր՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ:

Երկրորդ տեղը գրավել է ռուս Անաստասիա Գալաշինան (251,1), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել շվեյցարացի Նինա Կրիստենը (230,6): Մրցմանը մասնակցել են 50 մարզուհիներ:

Տոկիո-2020-ի առաջին մեդալային օրը Չինաստանն արդեն նվաճել է 2 տիտղոս: Ծանրամարտի կանանց 49 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Չժիոյ Հոն, որը երկամարտում գրանցել է 210 կգ (94+116):

Ֆոտո՝ Getty Images / olympics.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ