23:56  ,  23 հուլիսի, 2021

Ջոկովիչ․ Կատարյալին մոտ պատրաստություն եմ ունեցել Տոկիո-2020-ից առաջ

Տոկիո ժամանած աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը տրամադրված է չեմպիոնական տիտղոս նվաճել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում։

«Ինձ հրաշալի եմ զգում ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Պատրաստ եմ լավագույն խաղս ցուցադրել։ Անցկացնում եմ կարիերայիս լավագույն մրցաշրջանը։ Ավելի լավ պատրաստություն չէի կարող ունենալ Խաղերին ընդառաջ, քան այս տարի եմ ունեցել։ Կատարյալին մոտ է։

Նախորդ Օլիմպիական խաղերում նյարդային էի, եւ դա նորմալ է։ Երբ Խաղերում ներկայացնում ես Սերբիան, դա տարբերվում է սովորական մրցումներից»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Tennis Head-ը։

2008թ․ Պեկինի Խաղերում Ջոկովիչը նվաճել է բրոնզե մեդալ, 2012թ․ Լոնդոնի Խաղերում գրավել է չորրորդ տեղը, 2016թ․ Ռիոյի Խաղերում դուրս է մնացել առաջին շրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս