Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին՝ Երեւանի ժամակակով 15:00-ին, կմեկնարկի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում նախատեսված արարողությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով անցկացվում է առանց հանդիսականների: Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), իսկ տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Շքերթին կմասնակցեն 206 պատվիրակություններ:
Համաշխարհային առաջնորդներից արարողությանը ներկա է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Բացմանը ստադիոնից հետեւում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որոկավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի