09:15  ,  18 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Վազգեն Թեւանյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Վազգեն Թեւանյան, ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ քաշային կարգ

Ծնվել է  1999 թվականի հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում:

Անձնական մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան։

Ամուսնացած չէ:

Վաղզգեն Թեւանյանը 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ (65 կգ): 2019-ին նվաճել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված մծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:

2021-ին Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Հունգարիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջի Ալիեւի նկատմամբ եւ դարձավ ոսկե մեդալակիր:

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021թ․ մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում:

Վազգեն Թեւանյանը Տոկիո-2020-ի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 11:30-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով


  • Լրահոս