09:15 18 հուլիսի, 2021NEWS.am Sport-ը ներկայացնում է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
Վազգեն Թեւանյան, ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ քաշային կարգ
Ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում:
Անձնական մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան։
Ամուսնացած չէ:
Վաղզգեն Թեւանյանը 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ (65 կգ): 2019-ին նվաճել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված մծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:
2021-ին Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Հունգարիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջի Ալիեւի նկատմամբ եւ դարձավ ոսկե մեդալակիր:
Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021թ․ մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում:
Վազգեն Թեւանյանը Տոկիո-2020-ի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 11:30-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.