10:15  ,  15 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Իզաբելլա Յայլյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Իզաբելլա Յայլյան, ծանրամարտ, 59 կգ քաշային կարգ

Ծնվել է 1995 թվականի հունվարի 4-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան:

Իզաբելլա Յայլյանը  2009 եւ 2010 թվականների պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2011-2012 թվականների պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2013 թվականի երիտասարների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2014 եւ 2015 թվականների մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն,  2017 թվականի Ալբանիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Իզաբելլա Յայլյանը 2018-ին դարձել է Հայաստանի մեծահասկաների չեմպիոն, 2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցրելով 5-րդ տեղը: 2021 թվականի Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առջնության պոկում վարժության փոխչեմպիոն է, երկամարտի արդյունքով 4-րդը:

Ամուսնացած չէ։

Մեկ տարի որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին: Իզաբելլա Յայլյանի ուղեգիրը հաստատվել է հունիսի 11-ին:

Իզաբելլա Յայլյանը Տոկիո-2020-ում նախնական հայտավորված է 59 կգ քաշայինների B խմբում: Տոկիոյի մրցահարթակ դուրս կգա հուլիսի 27-ին Երեւանի ժամանակով 06:50-09:00-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով