20:45  ,  13 հուլիսի, 2021

Եվրո–2020. Լավագույն գոլերի տասնյակը

ՈւԵՖԱ–ն սկսել է Եվրո–2020–ի լավագույն գոլի քվեարկությունը։

Լավագույն տասնյակում են իտալացի Լորենցո Ինսինիեի, ֆրանսիացի Պոլ Պոգբայի, խորվաթ Լուկա Մոդրիչի, բելգիացի Կեւին Դե Բրույնեի, չեխ Պատրիկ Շիկի, դանիացի Միկել Դամսգորի, իսպանացի Ալվարո Մորատայի, ուկրաինացի Անդրեյ Յարմոլենկոյի, իտալացի Ֆեդերիկո Կիեզայի, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը, որոնցից կընտրվի լավագույնը։

Հիշեցնենք, որ մրցաշարի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկին» արժանացել էր Ռոնալդուն՝ 5 գոլ, 1 գոլային փոխանցում։ 5 գոլ էր խփել նաեւ Շիկը, որը գոլային փոխանցում չէր կատարել։

Չեմպիոնի կոչումը նվաճել է Իտալիայի հավաքականը, որը եզրափակիչում պարտության էր մատնել Անգլիային (1։1, 11մ՝ 3։2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով