11:12  ,  12 հուլիսի, 2021

Ջորջո Կիելինի․ Երազանքը դարձավ իրականություն

Իտալիայի հավաքականի ավագ, 36-ամյա պաշտպան Ջորջո Կիելինին մեկնաբանել է հաղթանակն Անգլիայի հավաքականի նկատմամբ (1։1, 11մ՝ 3։2) Եվրո-2020-ի եզրափակիչում։

«Բարդ հանդիպում էր։ Մենք սկսեցինք ամենավատ ձեւով։ Շատ բարդ էր, առավել եւս, որ ստադիոնում գերակշռում էին անգլիացի երկրպագուները եւ լիցքավորում էին մրցակցին լրացուցիչ էներգիայով։ Բայց մենք պահպանեցինք հանգստություն եւ ինքնատիրապետում։ Դա շատ կարեւոր էր։ Մենք սկսեցինք խաղալ։ Ընդմիջմանը խոսեցինք եւ որոշեցինք, որ հաղթելու միակ տարբերակը խաղի վերահսկողությունը խլելն է։

Մեծ պատմություն գրվեց։ Երազանքը դարձավ իրականություն։ Իսկապես, սա պարզապես անհավանական է։ Մրցաշարի սկզբից զգում էինք օդում հեքիաթի հրաշալի ներկայություն։ Ամեն օր այդ զգացողությունը մեծանում էր։ Մեր մտքերում մենք պատկերացնում էինք Կանավարոյին 2006-ի աշխարհի գավաթը ձեռքին։ Դա բերեց հաջողություն»,- Կիելինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իտալիան երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նրանք այդ հաջողությանը հասել էին 1968-ին։ Անգլիան 1966-ի աշխարհի գավաթից հետո դարձյալ տիտղոս չնվաճեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով