09:02  ,  12 հուլիսի, 2021

Իտալացիներն ամբողջ գիշեր նշել են հաղթանակը Եվրո-2020-ում (ֆոտո)

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում եւ Եվրո-2020-ի եզրափակիչի համար Լոնդոն ժամանած մի քանի հազար իտալացի երկրպագուներն ամբողջ գիշեր նշել են Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Իտալիայի հավաքականի հաղթանակը (1։1, 11մ՝ 3։2) Անգլիայի թիմի նկատմամբ։

Իտալիան 53 տարի անց դարձյալ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Իտալացիները 2018-ի սեպտեմբերին Պորտուգալիայից կրած պարտությունից հետո արդեն 34 խաղում անընդմեջ անպարտելի են։ Այս ընթացքում տարել են 27 հաղթանակ։

Անգլիան 1966թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսից հետո դարձյալ մնաց առանց գավաթի։ Եզրափակիչի հերոսը դարձավ իտալացիների 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը հետխաղային 11 մետրանոցների ժամանակ երկու սեյվ կատարեց։ Նա ճանաչվեց նաեւ մրցաշարի լավագույն ֆուտբլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ