02:40  ,  12 հուլիսի, 2021

Իտալիայի հավաքականի անպարտելի շարքը հասավ 34 հանդիպման

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիային հաղթելու (1։1, 11մ՝ 3։2) շնորհիվ անպարտելի շարքը հասցրեց 34 հանդիպման՝ բարելավելով ազգային ռեկորդը։

Համաշխարհային ռեկորդակիրներին հավասարվելու համար իտալացիներին պետք է մեկ անպարտելի խաղ։

Իսպանիայի հավաքականը 2007-2009-ին պարտություն չի կրել 35 անընդմեջ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաեւ Բրազիլիայի հավաքականը 1993-1996 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով