01:12  ,  12 հուլիսի, 2021

Անգլիացի ֆանատները «Ուեմբլիում» ծեծի են ենթարկել հանդիսականների

Եվրո-2020-ի եզրափակիչի Իտալիա - Անգլիա հանդիպման ժամանակ «Ուեմբլի» ստադիոնի միջացքներում գրանցվել են բռնության դեպքեր։ Անգլիացի ֆանատները հարձակվել են կապույտ խաղաշապիկով երկրպագուների վրա։

Խաղից առաջ մի քանի հազար ֆանատներ գրոհել էին «Ուեմբլիի» մուտքերը։ Մի քանիսին հաջողվել է առանց տոմսի մտնել ստադիոն։

Լոնդոնի ոստիկանությունը գործնականում չի միջամտում բախումներին։

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հաղորդագրությամբ դատապարտել է բռնությունը եզրափակիչի ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով