00:57  ,  12 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիան ու Անգլիան պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո)

Եվրո-2020-ի եզրափակիչում մրցում են Իտալիայի եւ Անգլիայի հավաքականները։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացված հանդիպումից առաջ տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության հանդիսավոր արարողությունը։

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին անգլիացիներիը բացեցին հաշիվը։ Արագ գրոհից հետո ՊՍԺ-ի 22-ամյա խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն, որն օգտագործեց Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա պաշտպան Կիրան Տրիպիեի փոխանցումը։

Լյուկ Շոուի գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։ Անգլիայի հավաքականին 1 րոպե եւ 57 վայրկյան պահանջվեց գոլ խփելու համար։

Առաջին խաղակեսում տարածքային առավելություն ուներ Իտալիայի թիմը, որը գնդակին տիրեց ժամանակի 62 տոկոսը, սակայն սուր պահեր ստեղծել չկարողացավ։ Անգլիայի թիմը եւս Շոուի հարվածից բացի, այլ հարված մրցակցի դարպասին չկատարեց։

Ընդմիջումից հետո իտալացիների խաղացողներ, «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեի եւ Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հարվածներից հետո երեք սեյվի հեղինակ դարձավ «Էվերտոնի» 27-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։

67-րդ րոպեին իտալացիներից պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան եւ 71 օրական։

Հիմնական ժամանակում Իտալիան 5 հարված կատարեց մրցակցի դարպասին, Անգլիան՝  անգամ։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ է խաղում Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են հասել եզրափակիչ:

Եվրո-2020, եզրափակիչ, Լոնդոն

Իտալիա - Անգլիա՝ 1։1

Լեոնարդո Բոնուչի, 67 - Լյուկ Շոու, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս