20:11  ,  10 հուլիսի, 2021

Եվրո-2020. Սպինացոլան Իտալիայի հավաքականի հետ ժամանել է Լոնդոն (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան Իտալիայի հավաքականի հետ ժամանել է Լոնդոն, որտեղ տեղի կունենա Եվրո-2020-ի եզրափակիչ հանդիպումն անգլիացիների դեմ: 28-ամյա ֆուտբոլիստը տեղաշարժվում է հենակների օգնությամբ, իսկ նրա ոտքը գիպսի մեջ է:

Բելգիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1) ստացած ծանր վնասվածքի պատճառով Լեոնարդո Սպինացոլան օրեր առաջ լքել էր Իտալիայի հավաքականի ճամբարը և ուղևորովել Հռոմ: Նա արդեն վիրահատվել է և բաց կթողնի 6-7 ամիս: Եվրո-2020-ում իտալացի պաշտպանը 2 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Իտալիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: 1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով