23:26  ,  9 հուլիսի, 2021

Սաույթգեյթը բաց նամակով դիմել է անգլիացիներին Եվրո–2020–ի եզրափակիչից առաջ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրո–2020–ի եզրափակիչից առաջ բաց նամակով դիմել է անգլիացիներին՝ շեշտը դնելով հայրենասիրության եւ ազգային ինքնության զգացմունքի վրա։

«Թանկագին Անգլիա, արտակարգ բարդ տարի էր։ Բոլորը մեր երկրում ուղղակիորեն տուժեցին մեկուսացումից եւ մարդկային կորուստներից։ Բայց մենք տեսանք նաեւ հերոսության եւ ինքազոհողության բազմաթիվ օրինակներ։ Այդ ամենը բոլորիս տվեց կյանքի փխրուն լինելու նոր գիտակցում, ինչն իսկապես կարեւոր է։ Երբ մտածում ենք ընդհանուր խնդիրների մասին, հնարավոր է՝ ֆուտբոլն այդքան էլ կարեւոր չէ։

Այն, ինչի մասին ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, շատ ավելին է, քան ֆուտբոլը։ Ամեն խաղից առաջ ես Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին ասում եմ նույնը, քանի որ ամբողջ սրտով հավատում եմ իմ ասածին։

Ես նրանց ասում եմ, որ ազգային հավաքականի խաղաշապիկով խաղադաշտ դուրս գալուց դուք ունենում եք պատմություն կերտելու հնարավորություն, եւ այդ պատմությունը մարդիկ կհիշեն հավերժ։ Դուք փորձառության մի մասնիկ եք մեր երկրի կոլեկտիվ գիտակցությունում։

Ես նրանց ասում եմ, որ երբ խաղում է Անգլիան, հանդիպումը դիտում է մի քանի միլիոն մարդ, եւ դուք ներկայացնում ենք ավելի քան 50 միլիոն մարդ։ Դուք հիշում եք՝ որտեղ եք դիտել Անգլիայի հավաքականի հանդիպումները, ում հետ եք դիտել, ով եք եղել այդ ժամանակ։

Իհարկե, մեզ կդատեն մեր տարած հաղթանակներով։ Միայն մեկ թիմ կարող է նվաճել տիտղոսը։ Մենք երբեք չենք նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը եւ շատ ենք ցանկանում հասնել դրան առաջին անգամ»,– գրել է Սաութգեյթը The Players’ Tribune–ում։ 

Եվրո–2020–ի Իտալիա – Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ