19:28  ,  9 հուլիսի, 2021

Ուիմբլդոն. Բերետինին առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ

Մատեո Բերետինին առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6։3, 6։0, 6։7 (3։7), 6։4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 38 րոպե։

Եզրափակիչում Բերետինիի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է, մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով