20:20  ,  9 հուլիսի, 2021

ՈւԵՖԱ նախագահ. Դեմ կլինեմ ապագայում Եվրոպայի առաջնությունը մի քանի երկրում անցկացնելուն

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դեմ է ապագայում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը դարձյալ մի քանի երկրում անցկացնելուն։

«Ես ապագայում դեմ կլինեմ այսպիսի գաղափարի։ Շատ բարդ է։ Անարդար է, որ մի քանի թիմեր ստիպված եղան այս մրցաշարի ընթացքում անցնել 10 հազար կմ, իսկ մյուսները՝ հազար կմ։ Դա արդար չէ նաեւ երկրպագուների նկատմամբ։

Հետաքրքիր գաղափար է, սակայն բարդ իրագործելի է։ Չեմ կարծում, որ այս ձեւաչափը կկրկնվի»,– Չեֆերինի խոսքը մեջբերում է Reuters–ը։

Հիշեցնենք, որ Եվրո–2020–ը անցկացվեց 11 երկրի 11 քաղաքում։ Կիսաեզրափակիչն ու եզրափակիչը վստահվեց Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնին։

Եվրո–2024–ը կընդունի Գերմանիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով