10:58  ,  8 հուլիսի, 2021

Անգլիա - Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը ճանաչվել է դանիացիների դեմ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Տոտենհեմի» հարձակվողը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և հաղթական գոլի հեղինակ դարձել լրացուցիչ ժամանակում (104-րդ րոպեին):

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս