Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը ճանաչվել է դանիացիների դեմ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Տոտենհեմի» հարձակվողը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և հաղթական գոլի հեղինակ դարձել լրացուցիչ ժամանակում (104-րդ րոպեին):
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:
Involved in the first goal, scored the all important second and made England history in the process. Harry Kane = Star of the Match
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 7, 2021
Did you predict that?@Heineken | #EUROSOTM | #EURO2020 pic.twitter.com/PmELCi8pFA
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի