22:00  ,  7 հուլիսի, 2021

Եվրո–2020. Անգլիայի եւ Դանիայի մեկնարկային կազմերը

Հայտնի են Անգլիայի եւ Դանիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո–2020–ի կիսաեզրափակիչի խաղում։

Անգլիա. Պիկֆորդ, Ուոլքեր, Սթոունզ, Մագուայր, Շոու, Ֆիլիփս, Ռայս, Սակա, Մաունթ, Ստերլինգ, Քեյն։

Դանիա. Շմեյխել, Վեստերգարդ, Կյաեր, Կրիստենսեն, Մեհլե, Դելեյնի, Հոյբերգ, Շտրիգեր, Դամսգարդ, Բրայթուայթ, Դոլբերգ։

Հանդիպումը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Խաղը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Դանի Մակելին, որին եզրերում կօգնեն Հեսել Ստեգստրան ու Յան դե Վրիսը:   

Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով