22:00  ,  6 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիայի եւ Իսպանիայի մեկնարկային կազմերը (ֆոտո)

Եվրո-2020-ում մեկնարկում է կիսաեզրափակիչը։ Առաջին օրը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցեն Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականները։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Իտալիա․ Դոնարումա, Դի Լորենցո, Բոնուչի, Կիելինի, Էմերսոն, Բարելա, Ժորժինյո, Վերատի, Կիեզա, Իմոբիլե, Ինսինիե։

Իսպանիա․ Ունաի Սիմոն, Ասպիլիկուետա, Էրիկ Գարսիա, Լյապորտ, Ժորդի Ալբա, Կոկե, Բուսկետս, Պեդրի, Ֆերան Տորես, Օյարսաբալ, Դանի Օլմո։

Հանդիպումը կմեկնրարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը:

Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ-ում իտալացիները պայքարից դուրս են թողել Ավստրիայի (2:1) և Բելգիայի (2:1) հավաքականներին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայից (5:3) և հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել Շվեյցարիային (1:1, 3:1):

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

Եվրո-2020, կիսաեզրափակիչ

Իտալիա - Իսպանիա՝ 23։00 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով