21:14  ,  6 հուլիսի, 2021

Կապելո. Անգլիայի թիմը վերցրել է լավագույնը Գվարդիոլայի խաղաոճից

«Միլանի», «Յուվենտուսի», «Ռեալի», «Ռոմայի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Անգլիայի թիմի մասին, որը Գարեթ Սաութգեյթի ղեկավարությամբ դուրս է եկել Եվրո–2020–ի կիսաեզրափակիչ եւ կխաղա Դանիայի հավաքականի հետ։

«Անգլիայի թիմը խաղում է շատ կոմպակտ, զգուշորեն է գործում պաշտպանությունում եւ խաղադաշտի կենտրոնում։ Անգլիացիների հարվածներն ու խաղարկումները ստանդարտ դիրքերից մահաբեր են, առջեւում շատ են արագ խաղացողները։

Ես կարծում եմ՝ Սաութգեյթը հասկանում էր, որ պաշտպանների նահանջը մրցակցի գրոհի ժամանակ արդյունք չէր տալիս։ Հիմա կենտրոնական պաշտպանները գրոհում են հարձակվողին, որը գնդակ է ստացել։ Խաղաոճի փոփոխությունը թույլ տվեց քիչ գոլեր բաց թողնել։ Դարպասապահ Պիկֆորդը լավ է խաղում ոտքերով, ինչը եւս մեկ զենք է։

Անգլիացիները հիմա անմիջապես նետվում են գնդակ խլելու։ Նրանք վերցրել են լավագույնը Գվարդիոլայի խաղաոճից եւ մեթոդներից»,– Կապելոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի եւ Դանիայի հավաքականները Եվրո–2020–ի կիսաեզրափակիչի հանդիպումը կանցկացնեն հուլիսի 7–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով