23:13  ,  5 հուլիսի, 2021

Սաութգեյթ. Այս անգամ անհաջողությունը կիսաեզրափակիչում չի համարվի դրական արդյունք

Եվրո–2020–ի կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հույս է հայտնել, որ իր ղեկավարած թիմը կընդհատի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կիսաեզրափակիչներում անհաջող շարքը։

1966թ. աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Անգլիայի հավաքականը միշտ պարտվել է խոշոր մրցաշարերի կիսաեզրափակիչ հասնելուց հետո։

2018թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիան չկարողացավ հաղթահարել Խորվաթիայի հավաքականի արգելքը։ Եվրո–2020–ի կիսաեզրափակիչում Անգլիան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցի դանիացիների հետ։

«Մենք արդեն այնքան արգելքներ ենք հաղթահարել, որ ամենայն հավանականությամբ իմ ղեկավարած թիմը հաջորդ հանդիպումը կընկալի որպես հերթական։ Ինձ անհանգստացնում է միայն այն, որ մենք չենք կարողանա ամբողջովին բավարարված լինել մեր խաղից, եթե հերթական անգամ պարտվենք կիսաեզրափակիչում, թեեւ մինչեւ հիմա լավ ֆուտբոլ ենք ցուցադրել։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Խորվաթիայից կրած պարտությունից հետո մեր թիմը զգում էր միայն հիասթափություն։ Հիմա մենք դարձյալ կիսաեզրափակիչում ենք, բայց այս անգամ անհաջողությունը չի համարվի դրական արդյունք։

Մեզ սպասվում է հանդիպում «Ուեմբլիում»։ Այդ ստադիոնում խաղը հրաշալի է եւ ահավոր միաժամանակ, քանի որ լրացուցիչ պատասխանատվություն է»,– Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Անգլիա – Դանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ