18:46  ,  5 հուլիսի, 2021

Եվրո-2020. Անգլիա - Դանիա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախատեսված հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանի Մակելին, որին եզրերում կօգնեն Հեսել Ստեգստրան ու Յան դե Վրիսը:  

Անգլիա Դանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Եզրափակիչի մյուս ուզեգիրը հուլիսի 6-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Իտալիայի և Իսպանիայի հավաքականները, որոնց հանդիպումը կսպասարկի գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով