Ֆուտբոլի Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախատեսված հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանի Մակելին, որին եզրերում կօգնեն Հեսել Ստեգստրան ու Յան դե Վրիսը:
Անգլիա – Դանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Եզրափակիչի մյուս ուզեգիրը հուլիսի 6-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Իտալիայի և Իսպանիայի հավաքականները, որոնց հանդիպումը կսպասարկի գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի