System of a Down խմբի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անթույլատրելի է համարում Բաքվում նախատեսված Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման անցկացումը և ՈւԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել այն: Նա նաև կոչ է արել միանալ Change.org կայքում անցկացվող ստորագրահավաքին, որն ուղղված է Բաքվում կայանալիք խաղը չեղարկելուն:
«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն իրագործի ռազմական հանցագործություններ, իսկ հետո անցկացնի միջազգային միջոցառում, կարծես՝ ոչինչ չի էլ եղել։ Ստադիոնը, որտեղ անցկացվելու է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը, մոտ է խայտառակ ռասիստական հաղթանակի զբոսայգուց, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու հայերի ռասիստական ծաղրանկարները»,- թվիթերյան էջում գրել է Թանկյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Բաքվում տեղի կունենա Չեխիա – Դանիա Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը:
Azerbaijan cannot be allowed to commit war crimes and then host international events like nothing happened. The stadium where the Euro 2020 Quarterfinals will be held is a short distance from the shamefully racist Victory park. https://t.co/hz0vfLf4mo
— Serj Tankian (@serjtankian) July 1, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի