09:44  ,  2 հուլիսի, 2021

Եվրո-2020. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը

11 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 2-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը: Առաջին խաղային օրը տեղի կունենան 2 հանդիպումներ:

Իսպանիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Ֆրանսիային պայքարից դուրս թողած շվեյցարացիների հետ:

Օրվա երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մյունխենում, որտեղ կհանդիպեն մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Իտալիայի և Բելգիայի հավաքականները:

Այս 2 զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն իրար հետ:

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Հուլիսի 2

Շվեյցարիա – Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)

Բելգիա – Իտալիա՝ 23։00 (Մյունխեն)

Հուլիսի 3

Չեխիա – Դանիա՝ 20։00 (Բաքու)

Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)

Կիսաեզրափակիչ

Հուլիսի 6

Բելգիա / Իտալիա – Շվեյցարիա / Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)

Հուլիսի 7

Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով