13:11  ,  2 հոկտեմբերի, 2012

Goal.com. Բուֆոնը, Բարցալին եւ Բոնուչին պետք է փորձեն կանգնեցնել Մխիթարյանին

Goal.com ֆուտբոլային հայտնի պորտալն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

««Դոնբաս Արենայում» մշտապես հնչում է գոլի հեղիանկ դարձած ֆուտբոլիստի երկրի երաժշտությունը: Ավանդաբար շատ է հնչել բրազիլական սամբան, սակայն այս տարի ամենից շատ հնչում է սուսերով պարը, քանի որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գտնվում է հրաշալի մարզավիճակում: Ուկրաինայի առաջնության մեկնարկային 10 տուրերից հետո նա դարձել է 13 գոլի հեղինակ:

Մխիթարյանը փայլում է նաեւ ազգային հավաքականում: Նա կարողանում է հանդես գալ տարբեր դիրքերում: Բուֆոնը, Բարցալին եւ Բոնուչին պետք է փորձեն կանգնեցնել նրան, ինչը չափազանց դժվար կլինի»,- գրել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս» - «Շախտյոր» խաղը կկայանա հոկտեմբերի 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով