13:11 2 հոկտեմբերի, 2012Goal.com ֆուտբոլային հայտնի պորտալն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
««Դոնբաս Արենայում» մշտապես հնչում է գոլի հեղիանկ դարձած ֆուտբոլիստի երկրի երաժշտությունը: Ավանդաբար շատ է հնչել բրազիլական սամբան, սակայն այս տարի ամենից շատ հնչում է սուսերով պարը, քանի որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գտնվում է հրաշալի մարզավիճակում: Ուկրաինայի առաջնության մեկնարկային 10 տուրերից հետո նա դարձել է 13 գոլի հեղինակ:
Մխիթարյանը փայլում է նաեւ ազգային հավաքականում: Նա կարողանում է հանդես գալ տարբեր դիրքերում: Բուֆոնը, Բարցալին եւ Բոնուչին պետք է փորձեն կանգնեցնել նրան, ինչը չափազանց դժվար կլինի»,- գրել է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս» - «Շախտյոր» խաղը կկայանա հոկտեմբերի 2:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.